Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը

Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակումը
28.01.2021 | 13:04

Հունվարի 30-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։

«Հանդիպման օրակարգի շրջանակները դեռևս զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է, ավելի կոնկրետացում չունենք, կհանդիպենք՝ կտեսնենք», - այսօր լրագողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում ապաշրջափակումն ամբողջությամբ, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Բարդ աշխատանք է շատ-շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն ու կարգավորվեն, բայց հնարավոր համարում եմ»։

Նրա խոսքով՝ բազմաթիվ բաղադրիչներ կան, այդ թվում, անվտանգության։ «Վստահ եմ՝ խնդրի լուծման համար բոլոր բաղադրիչները պետք է ենթարկվեն փորձաքննության, որ ձևավորվի համակարգ, որն, իրոք, կաշխատի», - հավելեց ՀՀ փոխվարչապետը։

Դիտվել է՝ 3715

Մեկնաբանություններ